- Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» ռեքվիեմ-վիպակը անգլերենով:

Printer-friendly versionPrinter-friendly version
Մոդուս վիվենդի կենտրոնը մայիսյան եռատոնին ընդառաջ լույս է ընծայել ադրբեջանցի հայտնի հումանիստ գրող Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» (Stone Dreams) ռեքվիեմ-վիպակի անգլերեն թարգմանությունը:
Վիպակում պատկերված են հայերի ջարդերը Սումգայիթում (փետրվար, 1988թ.), Բաքվում (հունվար, 1990թ.), ինչպես նաև ներկայացված է կյանքի համեմատությունը հայոց հինավուրց քաղաք Ագուլիսում՝ հայերի և մերձկասպյան թուրքերի գերակայության տարիներին:
2014թ.-ին աշխարհի տարբեր հասարակական գործիչներ պաշտոնապես առաջադրել են Այլիսլիին Նոբելյան խաղաղության մրցանակի՝ «Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների հաշտեցման գործում իր ցուցաբերած արիության համար»:

Tuesday, May 17, 2016 - 21:30