Մոդուս վիվենդի կենտրոնը բազմաթիվ հայտեր ստանալուց հետո որոշեց վերսկսել արդեն ավանդական «Հայրենատիրություն» դասընթացը:
«ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ - ԱՇՈՒՆ 2016» դասընթացի ընթացքում արծարծվելու են միջազգային իրավունքին և հարաբերություններին, դիվանագիտությանը, աշխարհաքաղաքականությանը, տարածաշրջանի բնիկ ժողովուրդներին, հայոց պահանջատիրությանը և ազգային մշակույթին, ինչպես նաև հարակից ոլորտներին վերաբերող հարցեր:
Դասախոսություն-քննարկումները վարելու են ոլորտի լավագույն մասնագետները:
Դասընթացն անվճար է: Դասախոսությունների լեզուն՝ հիմնականում հայերեն:
Դասերը կայանալու են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժ. 17:00–18:30, Մոդուս վիվենդի կենտրոնում՝ Երևան, Ագաթանգեղոսի փող. 2 (Մամուլի շենքի դիմաց):
Մեկնարկ. 2016թ. սեպտեմբերի 26, ժ. 17:00:
Տևողություն. 3 շաբաթ:
Ավարտին (14 հոկտեմբերի, 2016թ.) կտրվեն մասնակցության հավաստագրեր:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 21 սեպտեմբերի, 2016թ.: