Հանուն նավթի, փողի և Ալլահի. Մերձավոր Արևելքում ուժգնանում է կրոնական պատերազմը

Printer-friendly versionPrinter-friendly version

Կատարի շրջափակումը, Իրաքյան Քուրդիստանի ստեղծումը, Սիրիայի ոչնչացումը՝ բոլոր այս քայլերը միայն նեղացնում են օղակը Իրանի շուրջ: Այս հակամարտությունը, որն իր արմատներով հասնում է խորքային՝ շիա-սունի պայքարին, երկար է տևելու: Մերձավոր Արևելքում Իսլամի տարածումից ի վեր կրոնական այս երկու թևերը պատերազմում են, և հիմա կռիվը նոր թափ է առել: Այն բանից հետո, երբ Թրամփը, այցելելով Սաուդյան Արաբիա, փաստացի ցույց տվեց Ամերիկայի աջակցությունը սունի աշխարհին, Իրանի դեմ քայլերն ավելի ուժգնացան: Վերջին ահաբեկչական դեպքերը Թեհրանում այս նոր քաղաքականության ապացույցն են: 

Տարածաշրջանային բարդ ու խճճված իրավիճակի մասին է խոսել (13 հունիսի, 2017թ.) հաղորդաշարի հեղինակ, դեսպան Արա Պապյանը:

Tuesday, June 13, 2017