Հայաստանը՝ բարոյական հաղթանակների աշխարհի չեմպիոն

Printer-friendly versionPrinter-friendly version

Ցեղասպանության ճանաչման գործընթացը 70-ականներին լուծում էր իրազեկման հարցը: Այսօր իրազեկման հարցն արդեն լուծված է, սակայն 70-ականների իներցիայով հայկական սփյուռքը շարունակում է պայքարել, որ այս կամ այն քաղաքը, նահանգը կամ «ԺԷԿ»-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Ցեղասպանության ճանաչման գործընթացին զուգահեռ մենք սկսեցինք պահանջել նաև Արցախի ճանաչումը: Սակայն որևէ մեկը չի կարող հիմնավորել, թե ինչ է այդ ճանաչումը մեզ տալու:

Հայկական հարցի ու Արցախյան հիմնախնդրի համար մղվող պայքարը պետք է հիմնովին վերանայվի:
Դիտեք Մոդուս վիվենդի հաղորդաշարի հերթական (29 օգոստոսի, 2017թ.) թողարկումը Լրատվական ռադիոյի եթերում:
Tuesday, August 29, 2017