Ի՞նչ կլինի, եթե մի օր Հայաստանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից

Printer-friendly versionPrinter-friendly version

Եվրոպական միությունում ամեն ինչ հստակ է ու քաղաքակիրթ. ուզեց Մեծ Բրիտանիան դուրս գալ Միությունից՝ սկսեց օրենքով ամրագրված մեխանիզմները գործի դնել:
Ի տարբերություն Եվրոպականի, Եվրասիական միությունը հեռու է քաղաքակիրթ մոդելից, այն ուժի ու պարտադրանքի կառույց է, և անգամ անդամակցության պայմանագրի մեջ հստակ ամրագրված չեն դուրս գալու մեխանիզմները: Տեսականորեն կարելի է պատկերացնել, որ եթե Հայաստանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից, ապա պետք է, որպես ժողովրդավար երկիր, հանրաքվե կազմակերպվի, բայց մենք չպետք է մոռանանք, որ մեզ անգամ անդամակցության ժամանակ հարցնող չեղավ, ու Ռուսաստանը Հայաստանին ԵԱՏՄ տարավ շանտաժով: Ըստ էության, սա առանց ելքի Միություն է:

«Մոդուս վիվենդի» հաղորդաշարի այս թողարկմանը (25 հուլիսի, 2017թ.) Արա Պապյանը ներկայացրել է, թե ինչ ուղիներով Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից, եթե որևէ օր բոլորով կոնսենսուսի գանք այդ հարցում:

Tuesday, July 25, 2017