1920թ.-ին Նախիջևան մտնող ռուսական զորքն էլ էր, կարծես, խաղաղապահ կոչվում

Printer-friendly versionPrinter-friendly version

1920թ. օգոստոսի 10-ին Սևրի պայմանագրին զուգահեռ ՀՀ կառավարությունը Թիֆլիսում ռուսների հետ ստորագրել է համաձայնագիր, որով Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի անկախությունը, իսկ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը համարում էր վիճելի տարածքներ (ոչ թե Ադրբեջանինը, այլ՝ վիճելի): Ըստ այդ համաձայնագրի, հայերն այդ տարածքներից պետք է հանեին զորքը՝ տեղը զիջելով ռուսական բանակին: Ղարաբաղի ու Նախիջևանի դեպքում այդպես էլ եղավ, իսկ Զանգեզուրը չզիջեցինք միայն Նժդեհի շնորհիվ:
Այս սցենարը կրկնվում է տարիներ անց՝ ներկայիս Կազանի փաստաթղթով ևս մեզ առաջարկում են Արցախում տեղակայել խաղաղապահներ, այսինքն դարձյալ դուրս բերել հայկական զորքն ու տեղակայել ռուսականը: Բայց պետք չէ մոռանալ, որ 1920 թվականի համաձայնագրի գրեթե բոլոր կետերը ռուսները խախտեցին ընդամենը ամիսներ անց՝ խորհրդայնացնելով Հայաստանը, իսկ Ղարաբաղն ու Նախիջևանը «նվիրելով» Ադրբեջանին:

Դիտեք Մոդուս վիվենդի հաղորդաշարի հերթական (01 օգոստոսի, 2017թ.) թողարկումը Լրատվական ռադիոյի եթերում:

Tuesday, August 1, 2017