Հարց 11. Հայկուշ Ղազարյան
Արդեն պարզ է, որ ներկայիս իշխանությունները հետընթաց են արձանագրել Ձեր նշած արտաքին հարաբերությունների գրեթե բոլոր ուղղություններում: Լավատես լինելով՝ ուզում եմ պատկերացնել մեր երկիրն առանց այս վարչախմբի, նորոգված պետականությամբ, բայց արդյո՞ք դիվանագիտությունն ունի անցյալի սխալները սրբագրելու, ուղղելու միջանցքներ, կամ ռեսուրսներ, թե այս ավերված ճանապարհը նորոգման ենթակա չէ: